Պորոշենկոն Կիևում ռազմական շքերթ կընդունի

21:30   20 Օգոստոս 2018    178

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «segodnya.ua»-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 24-ին կմասնակցի Անկախության օրվա տոնակատարությանը նվիրված միջոցառումներին:

Ուրբաթ օրը`ժամը 10: 00-ին ռազմական շքերթ կսկսվի, որին երկրի ղեկավարը կմասնակցի Ուկրաինայի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես պատմել է պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը, սա վերջին տարիների ամենախոշոր ռազմական շքերթներից մեկն է. շքերթին մասնակցելու է 4500 զինվորականներ և 250 միավոր տեխնիկ: Բացի դրանից, շքերթին մասնակցելու են 18 երկրների զինվորականներ՝ ընդհանուր հաշվով 300 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Կիև  


Վերնագիրի այլ պիտակները