ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակները ժամանել են Վրաստան

21:45   20 Օգոստոս 2018    149

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «newsgeorgia.ge»-ին, Վրաստանում է գտնվում ԱՄՆ Կոնգրեսի աշխատակիցների պատվիրակությունը:

ԱՄՆ կոնգրեսականները նախորդ օրն են ժամանել Վրաստան: Նրանք արդեն այցելել են Հին Թբիլիսի, Ազգային թանգարանի ոսկե ֆոնդ և պատմամշակութային մի քանի վայրեր: Նրանք պաշտոնական հանդիպումներ են ունեցել Վրաստանի մի շարք պաշտոնատար անձանց հետ, օրվա վերջում մտադիր են հանդիպել նաև ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ պատվիրակության այցը Վրաստան կավարտվի օգոստոսի 25-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կոնգրես   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները