Եվրահանձնաժողովը հնարավոր է համարել Brexit-ի չեղարկումը

21:53   20 Օգոստոս 2018    209

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը «տեսականորեն» կարող է կասեցվել, թեև մեծ հավանականություն կա, որ այն, այնուամենայնիվ, ավարտին կհասցվի:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով հանձնակատար Պիեռ Մոսկովիսին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է կանգնեցնել Brexit-ը, Մոսկովիսին ասել է. «Տեսականորեն այո… Վերջնական որոշումը՝ գնալ այդ քայլին, թե ոչ, կվերապահվի բրիտանացիրներին, ովքեր որոշել են լքել ԵՄ-ն»:

«Brexit-ի հավանականությունը, այնուամենայնիվ, շատ բարձր է, քանի որ եղել է բնակչության կողմից քվեարկություն, հանրաքվե…»,- ասել է հանձնակատարը:

Հարցին, թե արդյոք Brexit-ին վերաբերող պայմանների շուրջ համաձայնագիր կկնքվի Բրիտանիայի և ԵՄ-ի միջև, Մոսկովիսին պատասխանել է՝ պարտադիր չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները