Deutsche Bank-ից աշխատակիցներին կոչ են անում գործուղման չմեկնել

12:02   21 Օգոստոս 2018    211

Deutsche Bank-ն աշխատակիցներին կոչ է արել մինչև 2018 թվականի ավարտը սահմանափակել ծառայողական գործուղումները՝ տնտեսման նպատակով՝ հայտնում է Bloomberg-ը:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել բանկի ֆինանսական տնօրեն Ջեյմս ֆոն Մոլտկեն:

Նա խնդրել է ախատակիցներին «օգտագործել բոլոր հնարավոր միջոցները գործուղումների թիվը կրճատելու համար, որոնք անհրաժեշտություն չեն»:

«Ձեր օգնությամբ մենք կհասնենք մեր նպատակին: Կկրճատենք անտեղի ծախսերը», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Deutsche-Bank  


Վերնագիրի այլ պիտակները