Microsoft-ը ՌԴ-ին մեղադրել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին միջամտության համար

12:07   21 Օգոստոս 2018    218

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, Microsoft ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի կողմից ԱՄՆ Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններին միջամտության փորձերի մասին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Microsoft-ը պարզել է, որ «ռուսական կառավարության հետ կապված հաքերների խումբը կեղծ դոմեններ է ստեղծել ամերիկյան երկու պահպանողական կազմակերպությունների՝ Հադսոնի ինստիտուտի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի անուններով»:

Ընկերության տվյալներով՝ եւս երեք կեղծ դոմեն ստեղծվել է այնպես, որպեսզի տպավորություն լինի, որ դրանք պատկանում են ամերիկյան Սենատին:

Ընկերության նախագահ Բրեդ Սմիթը լրագրողներին հայտնել է, որ այս գործունեությունը հիմնականում կենտրոնացած է ժողովրդավարության տապալման վրա, թեեւ ոչ ոք չի փորձել այցելել կեղծ կայքերը: «Մենք կասկածներ չունենք, թե ով է պատասխանատու»,- ընդգծել է Սմիթը:

Microsoft-ը հայտարարել է, որ միջամտելու փորձերը իրականացվել են Strontium հաքերային խմբի կողմից, որը հայտնի է նաեւ որպես Fancy Bear կամ APT2:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները