Մերձմոսկվայում 26 մարդ է թունավորվել, նրանցից մեկը մահացել է

12:56   21 Օգոստոս 2018    122

Մոսկվայի շրջանի Կոտելինսկի քաղաքում 26 մարդ է թունավորվել, որոնցից մեկը մահացել է մինչեւ շտապօգնության գալը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Մերձմոսկվայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Կոտելինսկիում տեղի ունեցածի հետեւանքով 26 մարդ է տուժել, նրանցից 23-ը հոսպիտալացվել է վատ ինքնազգացողությամբ։ Տուժածներից երկուսը հրաժարվել են հոսպիտալացվել, մեկն էլ մահացել է մինչեւ շտապօգնության ժամանելը»,–ասել է Մերձմոսկվայի առողջապահության նախարար Դմիտրի Մարկովը։

Նախարարի խոսքով՝ տեղում գործել են շտապօգնության 7 ջոկատ եւ Աղետային բժշկության կենտրոնի 2 ջոկատ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները