Կիմ Չեն Ընը քննադատել է Հս. Կորեայի առողջապահական ոլորտը

14:27   21 Օգոստոս 2018    116

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քննադատել է Հյուսիսային Կորեայի առողջապահական ոլորտը՝ բժշկական սարքավորումների արտադրության գործարաններից մեկն այցելելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Կիմ Չեն Ընն այցելել է Փհյոնան-Պուկտո նահանգի Մյոհյանսան բժշկական սարքավորումների գործարան եւ հիասթափություն է հայտնել գործարանում տիրող վատ վիճակից:

«Վերջին տարիներին այլ ոլորտներում զգալի թռիչքներ են գրանցվել, սակայն հանրային առողջապահության ոլորտում դա երբեք տեղի չի ունեցել, այն ավելի ու ավելի պասիվ է դառնում: Այս ոլորտում հպարտանալու ոչինչ չկա ... չկա այնպիսի ձեռնարկություն, որը բարձր կպահպաներ արտադրական ոլորտի մակարդակը՝ էլ չասած սարքավորումների արդիականացման մասին»,- ասել է Կիմ Չեն Ընը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները