Շվեդիայում ռազմական օդանավ Է կործանվել թռչնի հետ բախվելուց
15:17
21 Օգոստոս 2018
224
Շվեդիայի ռազմաօդային ուժերի Saab JAS 39 Gripen կործանիչը օգոստոսի 21-ին աղետի Է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյու կոմունայում թռչնի հետ բախվելուց:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Շվեդական ռադիոն:
«Շվեդական Saab JAS 39 Gripen կործանիչը աղետի Է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյուում թռչնի հետ բախվելուց հետո: Օդաչուն կատապուլտվել Է, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտվելու»,- ասված Է ռադիոկայանի Twitter-ում: