Սեուլը եւ Փհենյանը պայմանավորվել են սահմանից հանել հսկիչ կետերի մի մասը

15:44   21 Օգոստոս 2018    256

Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն համաձայնություն են ձեռք բերել առնվազն տասը հսկիչ կետեր հանելու շուրջ, որոնք տեղակայված են ապառազմականացված գոտու մերձակայքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Սոն Յոն Մուն:

«Հյուսիսը եւ Հարավը համաձայնեցին վերացնել այն հսկիչ կետերը, որոնք ամենամոտն են գտնվում միմյանց»,-նախարարի խոսքը մեջբերում են արեւմտյան ԶԼՄ-ները: «Դրանցից ամենամոտը գտնվում Է մյուս կողմի հսկիչ կետից 700 մետր հեռավորության վրա. մենք կսկսենք հետ քաշել այն հսկիչ կետերը, որոնք գտնվում են մեկ կիլոմետրի սահմաններում»,-պարզաբանել Է Սոն Յոն Մուն: Նրա խոսքով՝ Հարավային Կորեան, ԿԺԴՀ-ի հետ վստահության ամրապնդման շրջանակներում, իր կողմից կվերացնի 10 պահակակետ:

Նա հավելել Է, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն սկզբնապես կվերացնեն մեկ-երկու կետ, իսկ այնուհետեւ կավելացնեն դրանց թիվը: 2018 թվականի ապրիլի 27-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով Է տեղի Է ունեցել Փանմունջոմ բնակավայրում: Բանակցությունների արդյունքներով կողմերը հայտարարություն են արել, որում հայտնել են խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության, ինչպես նաեւ Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման հասնելու պլանների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ   Փհենյան  


Վերնագիրի այլ պիտակները