Հայաստանի կառուցողական կուսակցությունը պահանջում է Մուկուչյանի հրաժարականը

15:53   21 Օգոստոս 2018    476

Հայ կառուցողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքի ակցիա իրականացրեց, ինչպես իրենք են պնդում՝ հանուն ժողովրդավարության:

Կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, թե իրենք չեն կարող հանդուրժել, որ Հայաստան-ում կայանալիք ընտրությունները կամ հանրաքվեները գլխավորի ԿԸՀ ներկա կազմը՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ:

«Պահանջում ենք, որ պրն. Մուկուչյանը հրաժարական տա, և մենք Երևանի ավագանու ընտրություններին ունենանք նորացված ԿԸՀ: Մուկուչյա՛ն, հեռացի՛ր. սա է մեր այսօրվա գլխավոր պահանջը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները