British Airways-ը հաճախորդներին կփոխհատուցի կորուստները

21:44   10 Հոկտեմբեր 2018    220

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Քրուզը ներողություն է խնդրել իր հաճախորդներից անձնական տվյալների եւ վարկային քարտերի տվյալների արտահոսքի համար եւ լիարժեք փոխհատուցում է խոստացել տուժողներին:

Ավիաընկերության համաձայն օգոստոսի 21-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը, հաճախորդների վճարայաին տվյալները, որոնք ba.com կայքում եւ հավելվածով տոմսեր են ամրագրել կամ փոխել թռիչքների օրերը, գողացվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տվյալների արտահոսքը կարող է վերաբերել 380 հազար հաճախորդներին:

«Ընկերությունը 100 տոկոսով պարտավոր է փոխհատուցել բոլոր կորուստները», - BBC Today ծրագրի եթերում ասել է Ալեքս Կուզը:

Ըստ նրա, միջադեպը որեւէ կերպ չի ազդի թռիչքների վրա եւ բոլոր ամրագրումները կմնան ուժի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   British-Airways  


Վերնագիրի այլ պիտակները