Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք

20:12   12 Սեպտեմբեր 2018    168

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 11-ից 12-ը Հայաստան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 4, ծեծի 3, յուրացման կամ վատման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթուղթ կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք :


Հայտնաբերվել և կամավոր ներկայացել է 2 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 3 և առգրավման՝ 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները