Քանի՞ iPhone X է վաճառել Apple-ը

13:41   13 Սեպտեմբեր 2018    242

Conterpoint ընկերությունը հրապարակել է Apple սմարթֆոնների վաճառքի վիճակագրությունը։

Ըստ Conterpoint Market Monitor-ի վերջին զեկույցի՝ նախորդ տարվա առաջատար iPhone X-ի վաճառքը 2018թ․ օգոստոսի վերջին կազմել է 63 միլիոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սրան հասնելու համար պահանջվել է 10 ամիս։ Համեմատության համար ասենք, որ 2014թ․ թողարկված iPhone 6-ին այս մակարդակին հասնելու համար պահանջվել է կես տարի։ Առաջին 10 ամիսների ընթացքում iPhone 6-ի վաճառքը 30 միլիոնով ավել է եղել, քան iPhone X-ինը։

Այնուամենայնիվ, iPhone X-ը առաջին 10 ամիսների ընթացքում Apple-ին բերել է նույնքան եկամուտ, որքան iPhone 6-ը՝ 62 միլիարդ դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: iPhone   Apple  


Վերնագիրի այլ պիտակները