Թուրքիան նոր դեսպան Է նշանակել Ռուսաստանում

12:55   13 Սեպտեմբեր 2018    217

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նոր դեսպան Է նշանակել Ռուսաստանում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Anadolu»-ին, Հյուսեին Դիրիոզին, որը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնն զբաղեցնում Էր 2016 թվականից, կփոխարինի Թուրքիայի ԱԳ նախարարության հյուպատոսական ծառայության ղեկավար Մեհմեթ Սամսարը:

Hurriyet թերթի տվյալներով՝ Սամսարն ավելի վաղ որպես Թուրքիայի դեսպան աշխատել Է նաեւ Ուկրաինայում: Բացի այդ, երկրի նոր դեսպաններ են նշանակվել Իսպանիայում, Բրազիլիայում, Ավստրիայում, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդին եւ ԵՄ-ին առընթեր մշտական ներայացուցիչներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները