Բիթքոինի գինն աճել է մինչեւ 6,4 հազար դոլար

14:17   13 Սեպտեմբեր 2018    163

Բիթքոինի (bitcoin) արժեքը հինգշաբթի առավոտյան մի փոքր աճել է՝ հասնելով 6,4 հազար դոլարի, վկայում են սակարկությունների տվյալները, սակայն վերլուծաբանները չեն բացառում հետագայում կրիպտոարժույթի նոր էժանացումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 1,78 տոկոսով՝ հասնելով մինչեւ 6,413 հազար դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքն աճել է 2,04 տոկոսով՝ մինչեւ 6,385 հազար դոլար:

Մյուս կրիպտոարժույթները եւս թանկանում են. Ethereum-ը թանկացել է 7,53 տոկոսով՝ մինչեւ 188,22 դոլար, Ripple-ը՝ 3,86 տոկոսով՝ մինչեւ 0,2695 դոլար, Bitcoin Cash-ը՝ 2,45 տոկոսով՝ մինչեւ 435,93 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 194,18 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի գրեթե 57 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները