Մանկատան սաները կառավարության դիմաց հացադուլ են սկսել, պնդում են. VIDEO

16:15   13 Սեպտեմբեր 2018    296

Կառավարության դիմաց մեկ շաբաթ բողոքի ակցիա իրականացնելուց հետո մանկատան սաները հացադուլ սկսեցին։

Երեկվանից հացադուլ սկսել են նրանցից երկուսը՝ 23-ամյա Դավիթ Ամոյանն ու 28-ամյա Գոռ Պետրոսյանը։ Նրանք պնդում են, որ իրենց բնակարանի խնդիրը կարգավորված չէ։

«18 տարի ապրել ենք մանկատանը, հետո գնացել ծառայության, սակայն ծառայությունից հետո մնացել ենք դրսում։ Մենք նամակներով ամեն տեղ դիմել ենք, խնդիրը բոլոր պետական ատյաններին ներկայացրել են, սակայն լուծում չկա»,- ասաց Դավիթ Ամոյանը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները