Իսրայելը նշել է քաղաքի անունը, որտեղ տեղի է ունենալու Եվրատեսիլ 2019-ը

16:42   13 Սեպտեմբեր 2018    233

Պաշտոնապես հաղորդվել է քաղաքը, որտեղ տեղի է ունենալու Եվրատեսիլ 2019-ը:

Իսրայելի հեռահաղորդակցման պետական կորպորացիան և Եվրոպական հեռարձակման միությունը իրենց ընտրությունը արել են հոգուտ Թել-Ավիվի: Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 18-ին:

Հայտնի է, որ մրցույթի կազմակերպիչները երեք տարբերակ են դիտարկել, որպես մրցույթի կազմակերպման վայր: Դրանք են եղել Երուսաղեմը, Թել-Ավիվն ու Էյլաթը:

Ընտրությունը կանգ է առել Թելավիվի վրա, քանի որ Թել-Ավիվի քաղաքապետը խոստացել է անվճար տրամադրել «Հանեյ Թաարուխա» կենտրոնի երկու սրահները՝ երեք ամսով: Դա թույլ է տվել 21 միլիոն շեկել խնայել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները