ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի դիվանագիտական ճանապարհով. Զախարովա

17:59   13 Սեպտեմբեր 2018    345

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին:

Նրան խնդրել են մեկնաբանել ` ինչ է կատարվում ԼՂ հակամրտության թեմայի շուրջ այժմ` հաշվի առնելով այն, որ թեման օրերս քննարվել է ՌԴ նախագահի` Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի հետ հանդիպումների ժամանակ:

«Մենք, իհարկե, վերլուծում ենք այն ամենը, ինչ խոսվում է, և ես կցանակյի հիշեցնել, որ ՌԴ-ի դիրքորոշումն այդ հարցով անփոփոխ է, մենք ելնում ենք դրանից, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական դիվանագիտական ճանապարհով` հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Եվ ՌԴ-ն իր կողմից ` որպես ԵԱՀԿ համանախագահ, պատրաստ է շարունակել կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերել փոխզիջման հասնելու համար: Իսկ առաջխաղացման համար կլիմա պետք ստեղծեն հակամարտության կողմերը»,-մասնավորապես ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները