Մասաչուսեթսում տասնյակ շենքերում պայթյուններ են տեղի ունեցել

09:27   14 Սեպտեմբեր 2018    182

Նախօրեին երեկոյան Բոստոնից հյուսիս միանգամից մի քանի քաղաքներում տեղի ունեցած տասնյակ պայթյունները եւ հրդեհները մեծ տարածք են ընդգրկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բազմաթիվ պատահարների պատճառը, ամենայն հավանականությամբ, գազատարի վթարն էր:

Դեռեւս պաշտոնական տեղեկություններ չկան զոհերի եւ տուժածների մասին: Տեղական Eagle Tribune պարբերականը հայտնել է, որ Լոուրենսում բնակելի շենքի պայթյունի ժամանակ մի քանի մարդ է տուժել: Պարբերականը պատահարի մանրամասներ չի հրապարակել:

Իշխանությունների տվյալներով՝ բացառվում է դիտավորյալ հրկիզման վարկածը: Նահանգի ոստիկանության ամփոփագրում նշված է, որ «դեռեւս վաղ է խոսել պատճառների մասին»: Սակայն մի քանի տեղական պարբերականներ նշում են գազատարի հնարավոր վթարի մասին: Առաջին պայթյունն առաջացրել է գազատարում «ավելցուկային ճնշումը»:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհների եւ պայթյունների մեծ մասը տեղի է ունեցել 3 քաղաքներում, որոնք գտնվում են Բոստոնից մոտ 40 կմ հյուսիս՝ Լոուրենսում (20-ից մինչեւ 25 հրդեհ եւ պայթյուն), Անդովերում (20 հրդեհ) եւ Հյուսիսային Անդովերում (25 հրդեհ):

Տուժած քաղաքների իշխանությունները մարդկանց կոչ են արել տանը գազի հոտ զգալու դեպքում շտապ լքել կացարանները մինչեւ հետագա հրահանգ ստանալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները