Facebook-ը ստուգելու է նաև լուսանկարներն ու տեսանյութերը

09:31   14 Սեպտեմբեր 2018    229

Facebook սոցցանցը հաղորդել է, որ վերջին երկու տարին պայքարում է իր էջերում ապատեղեկատվության դեմ, իսկ հիմա տեքստերը սքանավորելուն զուգահեռ ստուգվելու են նաև փաստերի լուսանկարներն ու տեսանյութերը։

Նոր կանոնները ստացել են սոցցանցի 17 երկրների գործընկերները, դրանց թվում այնպիսի հայտնի լրատվական գործակալություններ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Հիմնվելով աշխարհով մեկ արված հետազոտությունների վրա, մենք գիտենք, որ կեղծ նորությունները տարբեր ձևերով են տարածվում՝ տարբեր երկրներում։ ԱՄՆ–ում մարդիկ ասում են, որ ավելի շատ ապատեղեկատվություն տեսնում են հոդվածներում, Ինդոնեզիայում հաղորդում են, որ ավելի հաճախ իրենց մոլորության են մատնում լուսանկարները։

Սակայն այս կատեգորիաներն իրարից չեն տարբերվում։ Այդ պատճառով «ֆեյքերից» պաշտպանությունը պետք է ստեղծել ոչ միայն տեքստերի համար, այլև լուսանկարների և տեսանյութերի»,– գրում է Facebook-ի արտադրանքի մենեջեր Անտոնիա Վուդֆորդը։

Նեյրոցանցը գտնելու է կասկածելի նյութերը, իսկ հետո ուղարկելու է դրանք սոցցանցի իր փորձառու գործընկերներին՝ մանրամասն ուսումնասիրման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները