Շվեդիայում ձերբակալել են թագավորական թագի գողության կասկածյալին

09:35   14 Սեպտեմբեր 2018    314

Շվեդիայի դատախազությունը ձերբակալել է տղամարդու, ով կասկածվում է XVII դարի արքայական ռեգալիաների գողության համար, որոնք հուլիսի 31-ին անհետացել են Ստրենգնես քաղաքի մայր տաճարից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գողացված իրերից ոչ մեկը դեռ չի հայտնաբերվել, պարզաբանել է դատախազությունը: Հետաքննությունը, որը վարում է Ստրենգնեսի ոստիկանությունը միջազգային եւ կազմակերպված հանցավորության բաժնի դատախազների գլխավորությամբ, շարունակվում է:

Կարլ IX-ի թագը եւ խաչակիր գունդը եւ նրա կնոջ՝ Կրիստինայի թագը գողացվել են տաճարի փակ ցուցափեղկից, որին միացված էր ազդանշանային համակարգը: Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Հանցագործները հեռացել են մոտորանավակով, որը գտնվել է եկեղեցու մոտակայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները