ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը. Գուտերեշ

10:20   14 Սեպտեմբեր 2018    101

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ համաշխարհային աշխարհակարգը, որը հիմնված է մեկ պետության՝ Միացյալ Նահանգների առաջնորդության վրա, մոտենում է իր ավարտին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը:

Գուտերեշն այդ մասին ասել է The Atlantic-ին տված հարցազրույցում, որի ընթացքում պաշտոնյան կոչ է արել Վաշինգտոնին, ինչպես նաև աշխարհի մյուս պետություններին սովորել ընտելանալ նոր իրավիճակին:

«Միացյալ Նահանգները՝ համաշխարհային կայունության երբեմնի երաշխավորը, կորցնում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդելու իր կարողությունը: ԱՄՆ-ն կորցնում է մեղմ ուժ կիրառելու հնարավորությունները: Սակայն դրանում որոշակի վտանգ կա, քանի որ աշխարհում առկա խնդիրների մեծ մասը հնարավոր չէ լուծել առանց Ամերիկայի»,-ընդգծել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ միջազգային հարաբերություններում ամերիկյան հասարակությունը կորցնում է իր գրավչությունը:

Այնուհանդերձ՝ Գուտերեշն իր խոսքում չի նշել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի անունն ու ուղղակիորեն չի քննադատել նրա վարած քաղաքականությունը՝ չնայած, որ պաշտոնյան նախկինում տարբեր հարցերի շուրջ բազմիցս քննադատել է ԱՄՆ ղեկավարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները