Ամերիկյան կործաիչները Ալյասկայի մոտ երկու ռուսական ռմբակոծիչ են որսացել

10:42   14 Սեպտեմբեր 2018    118

Ամերիկյան ռազմաօդային ուժերի F-22 երկու կործանիչները սեպտեմբերի 11-ին Ալյասկայի մոտ որսացել և ուղեկցել են երկու Տու-95 ռուսական ռմբակոծիչ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Հյուսիսային Ամերիկայի օդա-տիեզերական պաշտպանության միավորված հրամանատարության մամուլի ծառայությունը (NORAD)։

Հայտարարությունում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին` տեղի ժամանակով 22:00-ին։ Հրամանատարությունում հավելել են, որ ռմբակոծիչները որսացել են Ալյասկայի ափի մոտակայքում գտնվող միջազգային օդային տարածքում։

Հաղորդվում է, որ Տու-95-երը տեղաշարժվում էին ռուսական Սու-35 ռուսական կործանիչների ուղեկցությամբ։ Հրամանատարությունում հավելել են, որ ռուսական ինքնաթիռները չեն խախտել ԱՄՆ-ի և Կանադայի սահմանները, նշել են NORAD-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները