Իրանի շուրջ գործարքի մասնակիցները հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակում

10:46   14 Սեպտեմբեր 2018    128

Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի մասնակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իրանը, սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում նախարարական հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, «Հանդիպումը պլանավորված Է սեպտեմբերի 24-ին,- իրազեկել Է գործակալության զրուցակիցը:- Դրան նաեւ կմասնակցի եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին»:

Ինչպես սպասվում Է, հանդիպմանը կշարունակվի գործարքի պահպանման ուղիների որոնման քննարկումը դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց եւ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները