Հրեշավոր «Ֆլորենս» փոթորիկը հասել է ԱՄՆ. VIDEO

11:06   14 Սեպտեմբեր 2018    136

«Ֆլորենս» փոթորիկը հասել է ԱՄՆ, մասնավորապես` Հյուսիսային Կարոլինա նահանգի ափեր՝ ուղեկցվելով տեղատարափ անձրևներով, 160 կմ/ժ արագությամբ ուժեղ քամիներով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, քամու պատճառով ալեկոծվող ալիքները վնասել են ափամերձ հատվածի տներն ու մյուս շինությունները, հեղեղել են որոշ բնակավայրեր:

Մասնավորապես՝ Նյու Բեռնում բնակիչների մեծ մասը տարհանվել է: Քաղաքն ամբողջովին զրկվել է էլեկտրաէներգիայից:

Մորհեդ Սիթիում և այլ ափամերձ քաղաքներում ոստիկանությունը դադարեցրել է աշխատանքը՝ տարհանման գոտում մնալ շարունակող բնակիչներին նախազգուշացնելով, որ մինչ փոթորկի հեռանալն իրենք անհասանելի կլինեն:

Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կարոլինա նահանգում հոսանքազրկվել է 156.068 տուն:

Պարբերականը խորհրդանշական է համարում այն հանգամանքը, որ փոթորիկը վրա հասնելուն պես պատառոտել է Նյու Բեռնի ափամերձ շինություններին ամրացված ԱՄՆ բոլոր պետական դրոշները:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները