Սիրիայի վերականգնմանը մասնակցությունը կախված Է քաղաքական լուծումից. Մաաս

11:27   14 Սեպտեմբեր 2018    128

Գերմանիան պատրաստ Է Սիրիայի վերականգնմանը մասնակցել որոշակի պայմաններով, բայց այդ մասին խոսք չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել հակամարտության քաղաքական լուծումը:

Այս դիրքորոշումը հայտնել Է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 14-ին:

«Եթե գտնվի քաղաքական լուծում, որն արդյունքում կբերի ազատ ընտրությունների, ապա մենք պատրաստ կլինենք պատասխանատվություն ստանձնել վերականգնման հարցում»,-ասել Է Մաասը: Նրա կարծիքով՝ «ո՛չ ռուսները, ո՛չ իրանցիները, ո՛չ թուրքերը միայնակ չեն կարողանա գլուխ հանել դրանից»:

Միաժամանակ Մաասն ընդգծել Է, որ Գերմանիայի կառավարությունը չի կարող պատկերացնել այնպիսի լուծում, որը կնախատեսեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության գլուխ մնալը երկարաժամկետ հեռանկարում: Սակայն նախարարը Ասադի պարտադիր հեռանալը չի նշել որպես Սիրիայի վերականգնմանը ԳԴՀ-ի մասնակցության պայման: «Վերջնական որոշումը տրամադրվելու Է բոլոր սիրիացիներին, այդ թվում նրանց, ովքեր փախել են երկրից եւ ցանկանում են ետ վերադառնալ»,-ասել Է Մաասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները