Կուբա. ԱՄՆ-ն չի ցանկանում խորհրդավոր միջադեպերի մասին տեղեկությունները հայտնել

11:34   14 Սեպտեմբեր 2018    113

ԱՄՆ-ն շարունակում է պահպանել կարեւոր տեղեկությունները, որոնք կարող են օգնել խորհրդավոր միջադեպերի հետաքննությանը, որոնց հետեւանքով 2016 թվականի վերջից Հավանայում տուժել է մոտ 20 ամերիկյան դիվանագետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել են Կուբայի ներկայացուցիչները:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Կուբայի պատվիրակության անդամները հայտարարել են, որ տուժողների հիվանդության պատմության եւ այլ տեղեկատվության վերաբերյալ իրենց դիմումները մերժվել են: Այնուամենայնիվ, Վաշինգթոնը շարունակում է պնդել, որ վնասվածքները առաջացել են նպատակային հարձակումներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները