Պենտագոն. ԱՄՆ–ն մտադիր չէ հրաժարվել Թուրքիայում Ինջիրլիքի ավիաբազայից

11:41   14 Սեպտեմբեր 2018    118

Միացյալ Նահանգները դուրս չեն գալիս Թուրքիայում Ինջիրլիքի ավիաբազայից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Պահոնը։

«ԱՄՆ–ն չի դադարեցնում Թուրքիայում իր ներկայությունը։ Միացյալ նահանգները տասը տարի շարունակ օգտագործել են Ինջիրլիքը և կշարունակեն դա անել ՆԱՏՕ–ի մեր դաշնակից Թուրքիայի աջակցությամբ։ Թուրքիան ՆԱՏՕ–ի մեր դաշնակիցն է և հուսալի գործընկերը ԴԱԻՇ–ի դեմ պայքարում», - ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները