Facebook-ն սկսել Է բացահայտել ապատեղեկատվությունը լուսանկարներում

12:11   14 Սեպտեմբեր 2018    208

Facebook սոցիալական ցանցը 17 երկրների գործընկերների հետ փոխգործակցությամբ ձեռնամուխ Է եղել նոր տեխնոլոգիաների ու ֆիզիկական անձանց միջոցով ապատեղեկատվության բացահայտմանը լուսանկարներում եւ տեսագրություններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է համանուն ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Դրանում պնդվում Է, որ ապատեղեկատվության դեմ պայքարը նրա գերակայությունն Է եղել վերջին երկու տարվա ընթացքում: «Մինչ այժմ փաստերի ստուգման բնագավառում մեր գործընկերների մեծամասնությունն իր ուշադրությունը կենտրոնացնում Էր հոդվածների վրա: Այդուամենայնիվ, մենք ակտիվորեն աշխատում Էինք ստեղծել նոր տեխնոլոգիաներ եւ հաստատել նոր գործընկերային կապեր, որպեսզի կարողանանք զբաղվել ապատեղեկատվության նաեւ այլ ձեւերով: Այսօր մենք լուսանկարների ու տեսագրությունների ստուգմանը ներգրավում ենք աշխարհի 13 երկրներում մեր բոլոր 27 գործընկերներին»,-տեղեկացրել Է սոցցանցի մենեջերներից մեկը՝ Անտոնիա Վուդֆորդը:

Նա նշել Է, որ նախագծի մասնակիցները հույսը դնում են ոչ միայն «ինքնաուսուցվող մոդելների վրա, որոնք ներգրավվածության տարբեր ազդանշաններ են օգտագործում պոտենցիալ առումով կեղծ կոնտենտի ճանաչման համար»: «Մեր կողմնակի գործընկերներից շատերն ունեն լուսանկարների ու տեսագրությունների ուսումնասիրման փորձ՝ հմտանալով տեսողական վերահսկման տեխնիկայում»,-հավելել Է Facebook-ի ներկայացուցիչը: Նա զետեղել Է այն բանի մի քանի օրինակ, թե ինչպես ցանկության դեպքում կարելի Է աղավաղել տեսողական պատկերը օգտատիրոջ մոտ որոշակի արձագանք առաջացնելու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները