Եգիպտոսում ոստիկաններին արգելել են մորուք կրել

12:23   14 Սեպտեմբեր 2018    285

Եգիպտոսում դատարանը ոստիկաններին արգելել է մորուք կրել։

Այս թեմայի շուրջ վեճերը չէին հանդարտվում վեց տարի շարունակ, փոխանցում է The National-ը։

Այդպիսի որոշում է կայացվել, որպեսզի ոստիկանությունը բացառապես աշխարհիկ կառույց մնա՝ ինչպես պահանջում է կառավարությունը։

«Մորուքները կարող են նշանակել ծառայողի անդամակցությունն արգելված քաղաքական և ահաբեկչական կազմակերպություններին»,-հայտարարել է դատավոր Մուհամեդ Մահեր Աբդուլ-Ինեինը։

Նրա խոսքով՝ դրա կոնկրետ ապացույցներ կառավարությունը հայցում չի ներկայացնում, իսկ այդպիսի անձանց պետք է հայտնաբերի ներքին գործերի նախարարությանն առընթեր դատարանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները