ԱՄՆ-ը փորձել է ազդել Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վրա. ՌԴ ԱԳՆ

12:39   14 Սեպտեմբեր 2018    305

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները բազմիցս փորձել են ազդել Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Коммерсантъ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի` հատուկ հրահանգների մասով դեսպան Իգոր Բրատչիկովը:

Նրա խոսքով` նման փորձեր ձեռնարկվել են 20 տարվա ընթացքու,մ և մինչև վերջին պահը նրանք փորձել են իրենց շահերը առաջ տանել:

Հիշեցնենք, որ Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան ստորագրվել է օգոստոսի 12-ն` ՌԴ-ի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահների կողմից: Փաստաթղթում նշվում է, որ ջրային մակերեսը ընդհանուր օգտագործման է մնում, իսկ հատակը կիսվում է մերձկասպյան երկրների միջև:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կասպից  


Վերնագիրի այլ պիտակները