Իսպանիան այնուամենայնիվ որոշել է Ս. Արաբիային 400 լազերային ռումբ վաճառել

13:46   14 Սեպտեմբեր 2018    203

Իսպանիան այնուամենայնիվ որոշել է Սաուդյան Արաբիային լազերային ցուցումներով 400 ռումբ վաճառել՝ հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ժոզեպ Բորելն այն բանից հետո, երբ գործարքը դադարեցվել էր Եմենում տեղի ունեցող պատերազմին Սաուդյան Արաբիայի հնարավոր մասնակցության մտավախության պատճառով։

Այն հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ այդ ռումբերը չեն օգտագործվի Եմենի բնակչության դեմ, Բորելը պատասխանել է, որ դրանք մեծ ճշգրտությամբ ռումբեր են, եւ դժվար կատարվեն այնպիսի ռմբակոծություններ, ինչպիսիք միշտ դատապարտվել են երկու երկրների կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ս.Արաբիա   Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները