Թուրքիան ձեռք կբերի С-400 համակարգերը․ ՌԴ փոխվարչապետ

12:48   14 Սեպտեմբեր 2018    241

Թուրքիան ձեռք կբերի С-400 զենիթահրթիռային համակարգերը՝ չնայած Միացյալ Նահանգների կողմից գործադրվող պարբերական ճնշմանը։

Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը, գրում է «РИА Новости» գործակալությունը։

Խոսելով զինատեսակի մասին՝ Բորիսովը շեշտել է, որ այն ձեռք են բերում ոչ միայն ՌԴ-ի դաշնակից երկրները, այլև ՆԱՏՕ-ի անդամ երկրներն՝ ի դեմս Թուքրիայի, որը չնայած ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին՝ չի հրաժարվում ռուսական կողմի հետ կնքած պայմանագրից։

«2019-ին Թուրքիան կստանա ամբողջ տեխնիկան՝ համաձայն մեր պայմանագրային պարտավորությունների»,- ասել է ռուս պաշտոնյան։

Ի սկզբանե ՌԴ-ն մտադիր էր հակաօդային պաշտպանության С-400 համակարգերը թուրքական կողմին հանձնել միայն 2020 թվականին, սակայն Անկարայի խնդրանքով փոխել է ամսաթիվը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   С-400  


Վերնագիրի այլ պիտակները