Վաշինգթոնը Հս. Կորեայի հարցով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է հրավիրում

12:53   14 Սեպտեմբեր 2018    208

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Վաշինգթոնը Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է հրավիրում՝ կապված այն դժգոհության հետ, որ Ռուսաստանը փոփոխություններ է կատարել այս երկրի նկատմամբ պատժամիջոցների կատարման մասին միջնաժամկետ զեկույցում:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Դեգորին:

«Այո, մենք երկուշաբթի հանդիպում ենք հրավիրում»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք ԱԽ նիստ կհրավիրվի՝ կապված Հյուսիսայինն Կորեայի դեմ պատժամիջոցները վերահսկող 1718 կոմիտեի միջնաժամկետ զեկույցում ռուսական որոշ ուղղումներով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ավելի վաղ արտահայտած դժգոհության հետ:

Հինգշաբթի ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունում լրագրողներին ասել էին, որ ուղղումները, որոնք ռուսական կողմը պնդում էր, մտցվել են Փհենյանի դեմ պատժամիջոցների կատարման մասին 1718 կոմիտեի փորձագետների խմբի զեկույցի մեջ: Այս ուղղումներից «զեկույցի որակը միայն շահել է», վստահ էին առաքելությունում: Մամուլի ծառայությունում նշել էին, որ զեկույցի հետ կապված իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս անդամ պետությունների հետ փորձագետների խմբի փոխգործակցության կարեւորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները