Շվեյցարացիներն իշխանություններից հենց այնպես աշխատավարձ կստանան

13:28   14 Սեպտեմբեր 2018    271

Շվեյցարիայի Ռեյնաու գյուղում երկրի իշխանությունները մտադիր են փորձարկում անցկացնել՝ տրամադրելով բնակիչներին բազային եկամուտ՝ առանց որեւէ պայմանի ամեն ամիս վճարելով 2,570 հազար դոլար։

Բնակիչների կեսը համաձայն է այդ փորձին, թեկուզեւ մեկ տարի առաջ դեմ էին հանդես գալիս։ Նախաձեռնել է ռեժիսոր Ռեբեկա Պանիանը։ Այժմ այդ գաղափարի իրականացման համար հեղինակներին մնում է հավաքել այդ գումարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նման ռաջին նախագիծը Եվրոպայում գործարկվել է Ֆինլանդիայում։ Այնտեղ 2000 գործազուրկ ֆիններ ամեն ամիս ստացել են 560 եվրո վճար որպես բազային եկամուտ։ Երկամյա պիլոտային ծրագիրը սկսվել է 2017 թվականի հունվարին։ Փորձի նպատակն է պարզել՝ լրացուցիչ եկամուտը դրդում է աշխատանքի որոնման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները