Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 17-ին Պուտինի հետ քննարկել Սիրիայի իրադրությունը

14:02   14 Սեպտեմբեր 2018    324

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրադարձությունների զարգացումը Սիրիայում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Պակիստանում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք ցանկանում ենք սիրիական ճգնաժամը կարգավորել քաղաքական ճանապարհով: Նախագահ Էրդողանը երկուշաբթի Սիրիայի իրադրությունը կքննարկի նախագահ Պուտինի հետ», - Չավուշօղլուի խոսքը մեջբերել է NTV հեռուտաալիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները