Չինաստանն աջակցում է համաշխարհային առեւտրի բարեփոխումներին

14:07   14 Սեպտեմբեր 2018    181

Համաշխարհային առեւտրի ներկայիս համակարգը կատարյալ չէ, սակայն Չինաստանն աջակցում է բարեփոխխումներին, այդ թվում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության համար, որ այն ավելի արդարամիտ եւ արդյունավետ դարձվի, ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ չնայած ներկայիս համաշխարհային առեւտրի համակարգի նկատմամբ որոշակի կասկածներին, Չինաստանը մշտապես աջակցել է ազատ առեւտրի պաշտպանությանը: «Միաժամանակ մենք չենք կարծում, որ ներկայիս համակարգը կատարյալ է եւ թերություններ չունի»,- ասել է նա:

Վան Ին նշել է, որ Չինաստանն աջակցում է անհրաժեշտ բարեփոխումներին եւ ներկայիս համակարգի կատարելագործմանը, այդ թվում՝ ԱՀԿ-ում: Հովանավորչությանը հակազդելու եւ ազատ առեւտրին աջակցելու ԱՀԿ հիմնական սկզբունքները չպետք է փոխվեն, սակայն չի կարելի մոռանալ նաեւ զարգացող երկրների իրավունքների մասին, ասել է նա: «Բարեփոխումների նպատակն է, որ երկրներին թույլ տրվի ավելի լավ օգտվել գլոբալիզացիայի զարգացման պտուղներից, այլ ոչ թե ընդլայնվեն հարավի եւ հյուսիսի միջեւ տարաձայնությունները»:

«ԱՀԿ բարեփոխման հարցը շատ բարդ է եւ ներառում է բազմաթիվ ոլորտներ: Չինաստանը հույս ունի, որ բոլոր կողմերը համբերությամբ կզինվեն եւ քայլ առ քայլ կգործեն»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները