Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումն անփոփոխ է

14:23   14 Սեպտեմբեր 2018    298

«Մենք, իհարկե, հետևում ենք ղարաբաղյան հակամարտության թեմայով համապատասխան երկրներում արված հայտարարություններին»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում արձագանքելով ԼՂ խնդրի կարգավորման վրա Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի՝ Ադրբեջանում, Ռուսաստանում ու Հայաստանում ունեցած հանդիպումների հնարավոր ազդեցության մասին հարցին։

«Ուզում եմ հիշեցնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է լուծվի հակամարտող կողմերի միջև քաղաքական-դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր շարունակում է միջնորդական աջակցություն տրամադրել կողմերին՝ փոխզիջումների հասնելու համար։

«Առաջընթացի համար համապատասխան մթնոլորտ, անկասկած, պետք է ստեղծեն կողմերը»,-ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները