ԶԼՄ-ների վրա Թրամփի հարձակումները վտանգավոր են․ Ջեֆ Բեզոս

14:51   14 Սեպտեմբեր 2018    217

Amazon ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԶԼՄ-ների վրա հարձակումները և դրանց նկատմամբ ճնշումները շատ վտանգավոր երևույթներ են։

Վաշինգտոնում տնտեսական ակումբի նիստի ժամանակ նա հայտարարել է․

«Շատ վտանգավոր է ԶԼՄ-ներին դեմոնիզացնելը։ Վտանգավոր է դրանք անպիտան անվանելը։ Վտանգավոր է ասելը, որ ԶԼՄ-ները ժողովրդի թշնամին են»։

Բեզոսի կարծիքով՝ «ցանկացած ընտրված անձի՝ ԶԼՄ-ների և լրագրողների վրա հարձակվելը սխալ է։ Ես կարծում եմ, որ դրանք մեր ժողովրդավարության անքակտելի մասն են»։

Բեզոսը The Washington Post պարբերականի սեփականատերն է, որը նա 250 մլն դոլարով է ձեռք բերել։ Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս քննադատել է այդ և մի շարք այլ պարբերականներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ջեֆ-Բեզոս  


Վերնագիրի այլ պիտակները