Սկրիպալների գործով կասկածյալները սովորական քաղաքացիներ են. Պեսկով

15:57   14 Սեպտեմբեր 2018    172

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանություն է տվել Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հարցազրույցից հետո:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Պեսկովի խոսքով` Պետրովը և Բոշիրովը կապ չունեն ռուսական պետության հետ և «սովորական» քաղաքացիներ են: Նա մանրամասնել է, որ նրանք չեն խախտել ռուսական օրենսդրությունը:

«Մենք նաև տեղեկություն չունենք այն մասին, որ նրանք աշխարհի որևէ այլ տեղում օրենքներ են խախտել»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ հարցազրույցում կասկածյալները հերքել են Լոնդոնի մեղադրանքները:

Հավելենք նաև, որ Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինին պատմել են հարցազրույցի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները