Մուն Չժե Ինը խաղաղության պահպանման համար անհրաժեշտ է համարում հզոր պաշտպանական ներուժը

16:04   14 Սեպտեմբեր 2018    235

Կորեական թերակղզում երկարատեւ խաղաղության պահպանումը երկրից պահանջում է հզոր պաշտպանական ներուժ ունենալ՝ չնայած ապամիջուկայնացմանն ուղղված Հյուսիսային Կորեայի զգալի առաջընթացին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

Նման հայտարարությամբ Հարավային Կորեայի առաջնորդը ելույթ է ունեցել Կոչժեդո կղզում նոր Չանբոգո-III դասի սուզանավի իջեցման արարողությանը:

«Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Փհենյան որպեսզի մասնակցեմ երրորդ միջկորեական գագաթաժողովին: Մենք նշանակալի ճանապարհ ենք անցել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ երկարատեւ խաղաղության հաստատման համար...

Սակայն խաղաղությունն ինքնաբերաբար չի տրվում: Մենք պետք է կառուցենք եւ պաշտպանենք խաղաղությունը մեր սեփական ձեռքերով: Եվ խաղաղության մեր ճանապարհը չի վերջանա, եթե այն պաշտպանված լինի ուժեղ զինված ուժերով եւ հզոր պաշտպանական ներուժով», - ասել է Մուն Չժե Ինը:

Անցյալ շաբաթ Հարավային Կորեայի նախագահի հատուկ դեսպանորդ Չոն Իյ Յոնի գլխավորած պատվիրակությունը այցելեց Փհենյան: Կողմերը պայմանավորվել են սեպտեմբերի 18-20-ը ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում անցկացնել հաջորդ միջտկորեական գագաթաժողովը: Հատուկ դեսպանորդը նաեւ Հարավային Կորեայի նախագահին փոխանցեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Իր հերթին ԿԺԴՀ ղեկավարը խնդրեց իր նամակը փոխանցել Թրամփին:

Սպասվում է, որ սեպտեմբերյան գագաթաժողովը նվիրված կլինի Փհանմունջոմում ստորագրված հռչակագրի պայմանավորվածությունների իրականացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ-Կորեա   Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները