Թրամփի վարչակազմի մասին նոր գիրքը վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում

16:25   14 Սեպտեմբեր 2018    203

Ամերիկյան ժուռնալիստիկայի վետերան, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ:

Թրամփն Սպիտակ տանը» գիրքը, որն ԱՄՆ-ում հայտնվել է սեպտեմբերի 11-ին, ռեկորդ է սահմանել վաճառքների թվաքանակով: Այն թողարկած Simon & Schuster հրատարակությունը, միայն առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվել է 750 հազար օրինակ:

Սա աննախադեպ ցուցանիշ է 94 տարի առաջ հիմնադրված հրատարակության համար:

«Հաշվի առնելով նախնական պատվերների հսկայական թիվը և հանրության անհավանական հետաքրքրությունը՝ կարելի է հասկանալ, որ հասարակության մեջ այն բանի հսկայական պահանջարկ կա, ինչը Վուդվորդը անվանում է պատմության «հանգուցային պահը»»,-հայտարարել է Simon & Schuster-ի ղեկավար Ջոնաթան Քարփը:

Հրատարակությունը ճշտել է, որ վաճառված օրինակների ընդհանուր թվաքանակը ներառում է տպագիր հրատարակությունները, աուդիոգրքերը, նաև թվային պատճենները համակարգչային սարքերում ընթերցելու համար: Քանի որ «Վախը» իսկույն հայտնվեց բեսթսելլերների թվում, տպագրությունում պատվիրվել է գրքերի արդեն վեցերորդ խմբաքանակը, եւ դրանց տպագիր օրինակների թիվը կկազմի 1,15 միլիոն:

Վուդվորդի նոր աշխատությունը հիմնված է Սպիտակ տան նախկին ու ներկայիս աշխատակիցների հետ բազմաթիվ հարցազրույցների վրա, որոնք պատմել են այն բավականին տգեղ բարքերի մասին, որոնք տիրում են Թրամփի վարչակազմում: Սպիտակ տանը գիրքը որակել են «կեղծված պատմությունների» ժողովածու, որոնք շարադրել են «դժգոհ նախկին աշխատակիցները, ովքեր ցանկանում են նախագահին ներկայացնել վատ կողմերով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները