Հունգարիայի վարչապետը չի բացառում Եվրոպական ժողովրդական կուսակցությունից դուրս գալը

16:56   14 Սեպտեմբեր 2018    285

Եվրոպական ժողովրդական կուսակցությունից FIDESZ-ի՝ Հունգարիայի քաղաքացիական միության անդամների դուրս գալու հավանականությունը կազմում է 50 տոկոս:

Այս մասին հայտարարել է FIDESZ- ի նախագահ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է DW-ն:

Սեպտեմբերի 12-ին Եվրախորհրդարանը հաստատեց Հունգարիայի նկատմամբ տուգանքի ընթացակարգը: Եվրոպական միությունը Բուդապեշտին մեղադրեց իրավական պետության սկզբունքները խախտելու մեջ, մասնավորապես` ոչ կառավարական կազմակերպություններին ճնշելու մեջ:

Եվրամիության խորհուրդը պետք է որոշի, արդյոք Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն Հունգարիայի դեմ տուգանքի ընթացակարգ կսկսվի, որը, ի թիվս այլ բաների, հնարավորություն է տալիս ԵՄ Խորհրդում զրկել նրան ձայնի իրավունքից: Եթե Եվրամիության անդամ պետությունների նախարարները համաձայնեն տուգանքի կարգի գործարկման հետ, ապա Հունգարիան ստիպված կլինի բացատրել իր գործողությունները:

Հունգարիայի կառավարությունը Եվրախորհրդարանի որոշումը համարում է միգրանտներին բարեկամաբար տրամադրված քաղաքական գործիչների «մանր վրեժխնդրություն», նույն օրը ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն: Բուդապեշտը սեպտեմբերի 17-ին պատասխան քայլերի մասին որոշում կկայացնի: Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ «լուրջ իրավական բանավեճեր» է ակնկալում այս հարցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունգարիա  


Վերնագիրի այլ պիտակները