Ֆրանսիայում անհայտ անձն, մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ

17:07   14 Սեպտեմբեր 2018    243

Ֆրանսիայի Նիմ քաղաքում անհայտ անձը մեքենայով զանգվածային վրաերթի է ենթարկել փողոցում կանգնած մարդկանց։

Մեքենան բախվել է արգելապատնեշին, տուժել է 2 մարդ։

Հայտնի է, որ այս օրերին Նիմ քաղաքում փառատոն է անցկացվում։ Peugeot մակնիշի մեքենայով վարորդը մխրճվել է շուրջ 50 հոգուց բաղկացած ամբոխի մեջ, մարդիկ կանգնած են եղել փողոցի բարերից մեկի հարևանությամբ։

Տղամարդը փորձել է փախչել, սակայն ականատեսները հասցրել են բռնել նրան։ Նիմի դատախազ Էրիկ Մաուրելի խոսքով՝ ձերբակալման պահին վարորդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունն ահաբեկչության վարկածը դեռևս հիմնական չի համարում։ Ձերբակալվածը երբևէ չի կասկածվել ծայրահեղական հայացքների համար, այժմ նրան մեղադրանք է առաջադրված սպանության հոդվածով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները