Արեւմուտքի քաղաքականությունը «հիբրիդային պատերազմ» հասկացությանն է համապատասխանում

17:15   14 Սեպտեմբեր 2018    272

ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի քաղաքականությունը «հիբրիդային պատերազմ» հասկացությանն է համապատասխանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այն, ինչ տեղի է ունենում Արեւմուտքում, թե ինչպես է ձեւավորվում Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, դա համապատասխանում է «հիբրիդային պատերազմ» հասկացությանը: Կան անմիջական ռազմական գործողություններ, երբ մեր սահմաններում, հակառակ բոլոր տրված հավաստիացումներին, աճում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առկայությունը, տեղակայվում են նոր մարտական ստոևաբաժանումներ, հարվածային զենքեր», — ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ռուս-գերմանական համաժողովի լիագումար նիստում:

Արեւմտյան մամուլում, նախարարը նշել է, որ «ցանկացած առիթով Ռուսաստանը վարկաբեկվում է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները