«Ֆլորենս» փոթորիկը մոլեգնում է Հյուսիսային Կարոլինայում

17:23   14 Սեպտեմբեր 2018    226

«Ֆլորենս» փոթորիկը սեպտեմբերի 14-ին հասել Է ԱՄՆ-ի արեւելյան ափ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը:

«Ֆլորենս» փոթորկի Էպիկենտրոնը հայտնվել Է Հյուսիսային Կարոլինայի Ռայթսվիլ Բիչ քաղաքում»,-ասված Է կենտրոնի հաղորդագրության մեջ: Նրա տեղեկատվությամբ՝ քամու պոռթկումների առավելագույն արագությունը հասնում Է ժամում 150 կիլոմետրի:

Լույս սեպտեմբերի 14-ի գիշերը «Ֆլորենս»-ը թուլացել Է մինչեւ առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգ կատեգորիայից բաղկացած սանդղակի: Մինչդեռ օդերեւութաբանները նշում են, որ այն մինչ այժմ Էլ լուրջ վտանգ Է ներկայացնում: Սպասվում Է, որ տարերքի հիմնական հարվածը բաժին կհասնի ԱՄՆ-ի երեք նահանգների՝ Հյուսիսային Կարոլինային, Հարավային Կարոլինային եւ Վիրջինիային:

Այս երեք նահանգների իշխանություններն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել:

Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայում տեղացել են հորդառատ անձրեւներ, որոնք հանգեցրել են հեղեղումների: Տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են Էլեկտրականությունից:




Hayatsk.info

Հեշթեգներ: Կարոլինա  


Վերնագիրի այլ պիտակները