ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի եւ ՌԴ-ի ընկերությունների դեմ

18:26   14 Սեպտեմբեր 2018    137

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի եւ Ռուսաստանի ընկերությունների դեմ՝ նրանց մեղադրելով Հյուսիսային Կորեային անօրինական ֆինանսավորելու մեջ։

Նոր պատժամիջոցներն ուղղված են չինական Yanbian Silverstar Network Technology Co ընկերության, նրա հյուսիսկորեական Jong Song Hwa մասնաճյուղի եւ ռուսական Volasys Silver Star դուստր-ընկերության դեմ՝ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ամբողջ աշխարհի ընկերություններին զգուշացրել է, որ «միջոցներ ձեռնարկեն վստահ լինելու համար, որ տեխնոլոգիական ծրագրերում ակամա չեն ներգրավում հյուսիսկորեացիներին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները