Facebook-ն իր ուժերով միկրոսխեմաներ է մշակում

20:03   14 Սեպտեմբեր 2018    109

Facebook ընկերությունը հաստատել է այն տեղեկությունները, որ իր ուժերով միկրոսխեմաներ է պատրաստում:

Facebook-ի ենթակառուցվածքների հարցերով փոխնախագահ Ջեյսոն Թեյլորը հայտնել է, որ ընկերությունը «միկրոսխեմաներ մշակողների թիմ է աճեցնում՝ արտադրողների հետ աշխատելուն ուղղված», եւ արդեն «չիպ կա, որը մենք ենք պատրաստում», որը «համարժեք չէ» խորը ուսուցման արագացուցիչին, որը մշակել է Google-ը: Ցավոք, Թեյլորը հրաժարվել է հայտնել տեխնիկական մանրամասները եւ ժամկետները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:


Այս տեղեկությունը հրապարակվել է Սան Ֆրանցիսկոյում անցկացված @Scale միջոցառման ժամանակ, որտեղ Facebook ընկերությունը հայտարարել է, որ իր Glow կոմպպիլյատորն ուղղված է խորը ուսուցման խնդիրներին եւ ստացել է 5 միկրոսխեմաներ արտադրողների հավանությունը:

ՏՏ արագացուցիչներ մշակող ընկերությկունների հետ աշխատանքն է հենց համարվում Facebook-ի նոր ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղություններից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները