ԵԹԿՊԻ ուսանողները դասադուլ են իրականացնում

11:15   19 Սեպտեմբեր 2018    359

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողներն առավոտյան ժամը 10:00-ից դասադուլ են իրականացնում:

Ուսանողները պահանջում են ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով:

Ուսանողները նաև պահանջում են ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը:

Ուսանողները նաև հիշեցրին, որ սեպտեմբերի 17 –ին ոստիկանությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որ ինստիտուտում չարաշահումներ են հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները