ԱՄՆ-ում McDonald’s-ի աշխատակիցները գործադուլ են կազմակերպել

11:58   19 Սեպտեմբեր 2018    313

Երեկ ԱՄՆ 10 քաղաքներում McDonald’s-ի աշխատակիցները գործադուլ են անցկացրել՝ աշխատավայրում սեռական ոտնձգությունների նկատմամբ ուշադրություն գրավելու նպատակով՝ ընկերությանը դրանք կանխելու համար ավելի շատ միջոցներ ձեռնարկելու կոչ անելով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է NBC News-ը։

«Աշխատակիցները պահանջում են, որ McDonald’s-ի կազմում հանձնաժողով ներառվի, որին կանդամակցեն կորպորատիվ խանութների, սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանանց ազգային խմբերի ղեկավարները»,-ասվում է հաղորդագրությունում։

Լոս Անջելեսի հարավում գտնվող ռեստորանի աշխատակիցները անգլերեն և իսպաներեն վանկարկում էին՝ «Ի՞նչ ենք ցանկանում։ Արդարությու՛ն»։ Չիկագոյում ցուցարարները հավաքվել են McDonald’s-ի գլխավոր գրասենյակի մոտ։




Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները